Նորզելանդացի ինժեներ Լանս Աբերնետին Ultimaker 2 տեսակի 3D տպիչով տպել է աշխարհի ամենափոքր շաղափիչը (դրել)։ Փոքր պլատայով գործող սարքավորումը միանգամայն պիտանի է աշխատելու համար։ Նրանով հնարավոր է մարդու մատի մաշկի վերին շերտի վրա փոքր փոս փորել։
Ինժեների խոսքով՝ սկզբում նա մինի շաղափիչը ստեղծել էր Onshape 3D ծրագրի միջոցով։ Իսկ այնուհետեւ նա տպել էր սարքի երկու կողմնային մասերը եւ ասեղն ամրակցող փամփուշտը։ Դրանից հետո սարքավորման վրա տեղադրվել էր փոքր շարժիչ, մարտկոց, սնուցման կոճակ եւ լար։ Մինի-շաղափիչի չափերը կազմել են 17х7,5х13 մմ, իսկ շաղափի տրամագիծը՝ 0.5 մմ։











