ԱՄՆ-ում տնային պայմաններում օգտագործելու համար նախատեսված հրանետ են ստեղծել: Ակնկալվում է, որ դրա օգնությամբ հնարավոր կլինի ձյուն մաքրել, այրել մոլախոտերը եւ սպանել վնասակար միջատներին:

Սարքի զանգվածային արտադրությունը սկսելու համար ընկերությունը մարտի 23-ից Indiegogo-ում արշավ է սկսել: Ըստ Daily Mail-ի, XM42 սարքն աշխատում է բենզինով եւ արժենալու է 699 դոլար:

Արտադրողները զգուշացնում են, որ XM42-ը նախատեսված է բացառապես զվարճանքի եւ այգեգործական աշխատանքների համար, եւ ոչ մի դեպքում չի կարելի է այն տուն կամ փակ տարածք տանել:

Lenta-ի փոխանցմամբ, չնայած նման սարքերի վտանգավորության աստիճանին, երկրում դաշնային մակարդակով դրանց օգտագործման օրենսդրական սահմանափակումներ չկան: Միայն Կալիֆորնիայում եւ Մերիլենդում է հրանետ կիրառելու համար հատուկ արտոնագիր անհրաժեշտ: