Հայ ժողովրդական արտիստ, մարտի 22-ին մահացած Կարեն Ջանիբեկյանի այսօր՝ մարտի 25-ին հարազատներն ու ընկերները վերջին հրաժեշտը տվեցին։ Երեւանի Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատորնի շենքից դերսանի մարմինը դուրս հանեցին ծափերի ուղեկցությամբ (ֆոտոռեպորտաժ

Հուղարկավորությանը ներկա  էին ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, արվեստի եւ մշակույթի գործիչներ, երկրպագուներ։

«Նա գույն էր շատ բազմազան ներկապնակում,  որից երկրորդը չկա։ Ես առանձնահատուկ եմ սիրում Կարենին, որովհետեւ նա եւ մայրս՝ Գալյա Նովենցը, նույն տարում, նույն օրն են ծնվել եւ նրանց սերնդի գործունեությունն իմ աչքի առաջ է անցել։ Նա մինչեւ վերջ տառապեց իր հակասական, բռնկուն բնավորությամբ, իր անկանխատեսելի բնավորությամբ։ Իր ինքնատիպ տեսակով շարունակեց մնալ թատերաբեմում եւ չիջնել թատերաբեմից։ Թեեւ նա իմ ծնողների տարիքին էր, բայց նաեւ իմ ընկերն էր»,- լրագրողներին ասաց ռեժիսոր Հակոբ Ղազանչյանը։

Կարեն Ջանիբեկյանին կհուղարկավորեն Կոմիտասի անվան պանթեոնում։

Կարեն Ջանիբեկյանն արժանացել է բազմաթիվ մրցանակների, պատվոգրերի, պետական կոչումների, այդ թվում ՀՀ Մովսես Խորենացու մեդալի։ 2004թ. արժանացել է ՀՀ վաստակավոր, 2010թ.՝ ժողովրդական արտիստի կոչմանը։