BBC հեռուստաալիքը ռեպորտաժ է պատրաստել Հայաստանում երիտասարդների շրջանում տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման մասին:

Դեպի ծով ելք չունենալը խաչընդոտում է Հայաստանին զարգացնել իր տնտեսությունը, սակայն դրա արդյունքում երկրի իշխանությունները սկսեցին ուսումնասիրել նոր տեխնոլոգիաները որպես հարստություն ստեղծելու միջոց, ասվում է ռեպորտաժում:

Ռեպորտաժի հեղինակը մանրամասն ներկայացնում է Երեւանում գործող Թումո կենտրոնի մասին, որտեղ երեխաները կարողանում են անվճար IT կրթություն ստանալ: Խոսվում է նաեւ Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման հեռանկարների մասին: