Համացանցում մեծ տարածում է ստանում տեսանյութը, որի հերոսն օրորոցից հանդուգն կերպով փախուստի դիմող փոքրիկն է: Ըստ RG-ի, մի քանի օրվա ընթացքում հոլովակն ավելի քան 500 հազար դիտում է ունեցել:
Նախ փոքրիկ ապստամբը ծածկոցը ծալում եւ դնում է մահճակալի մի անկյունում: Այնուհետեւ բացված անցքից տոտիկները դուրս հանելով՝ իր «վանդակը» հրում է դեպի ծնողների մահճակալը:
Դրանից հետո «մամա» գոռալով իր մահճակալից ընկնում ծնողների մահճակալի վրա: Իր արարքից գոհ՝ փոքրիկը սկսում է ուրախ թռչկոտել մեծ մահճակալին:











