Այսօր ստեղծվել է մի վիճակ, երբ Ռուսաստանի թշնամի Ուկրաինայի բնակիչները նույն ռուսական գազի համար ավելի քիչ են վճարում, քան հայաստանցիները: Այս մասին հաղորդագրություն է տարածել «Իրազեկ Քաղաքացիների Միավորումը»:

«2013 թվականի դեկտեմբերի 2-ին Երեւանում կնքվեց հայտնի գազային համաձայնագիրը, որով ֆիքսվեց Հայաստան մտնող գազի գինը եւ «Գազպրոմին» փոխանցվեց «Հայռուսգազարդի» վերջին 20 տոկոս բաժնեմասերն ու Հայաստան գազ ներմուծելու մենաշնորհը:

Թեեւ այդ համաձայնագիրը ներկայացվում էր որպես դաշնակցային եւ արտոնյալ, սակայն այս ընթացքում բնական գազի միջազգային գնի էական անկման ֆոնին Հայաստանում բնակարաններ մտնող բնական գազի էժանացման մասին խոսք անգամ չկա: Արդյունքում ստեղծվեց մի իրավիճակ, երբ Ռուսաստանի թշնամի Ուկրաինայի բնակիչները նույն ռուսական գազի համար ավելի քիչ են վճարում, քան հայաստանցիներս:

Տեսանյութում ներկայացվում է այսպիսի իրավիճակի պատճառները եւ Հայաստանում գազի գնի համեմատումը այլ երկրներում գործող սակագների հետ»,-ասված է հաղորդագրության մեջ: