Ստամբուլի ոստիկանության նահանգային շենքի դեմ զինված հարձակումից հետո փախուստի դիմած կին զինյալի սպանության կադրերը հայտնվել են ինտերնետում։
Տեսագրության մեջ երեւում է, թե ինչպես են ոստիկանության շենքի դեմ զինված հարձակումից հետո փախուստի դիմում մի քանի զինյալներ, որոնցից մեկին ոստիկանները կարողանում են սպանել, եւս մեկին՝ վիրավորված ձերբակալել։
Նշենք, որ ապրիլի 1-ի երեկոյան Ստամբուլի նահանգային ոստիկանության շենքի ուղղությամբ երեք զինված անձ հրազենային կրակ են արձակել: Ոստիկանները պատասխան կրակ են բացել, որի հետեւանքով զինված հարձակվողներից մեկը տեղում մահացել է: Հարձակվողներից մեկին վիրավոր ձերբակալել են, իսկ երրորդին հաջողվել է անհետանալ դեպքի վայրից:











