Ապրիլի 4-ին տեղի կունենա Լուսնի ամբողջական խավարում, որն ամենակարճն է լինելու ընթացիկ հարյուրամյակում, հաղորդում է НАСА-ն:

Խավարումը կսկսվի Երեւանի ժամանակով 14.16-ին եւ կտեւի 4 րոպե 43 վայրկյան: Հյուսիսային Ամերիկայի արեւելքում եւ Հարավային Ամերիկայի արեւմուտքում կհետեւեն Լուսնի խավարման սկզբնական փուլին արեւածագին, մինչդեռ Ասիայում, Հնդկաստանում, Չինաստանում եւ Ռուսաստանում տեսանելի կլինեն խավարման վերջին փուլերը, հաղորդում է Lenta-ն:

2014 թվականի ապրիլի 15-ից մինչեւ օրս 2015-ի սեպտեմբերի 28-ն ընկած ժամանակահատվածում սա Լուսնի երրորդ խավարումն է: Նախորդ խավարումը տեղի է ունեցել 2014-ի հոկտեմբերի 8-ին: