Facebook-ում գրեթե 3.5 մլն դիտում է ունեցել խուլիգան այծի եւ էրդելտերիեր ցեղատեսակի շան մասնակցությամբ հոլովակը: Արտասովոր հանգստության համար շանը կոչել են «աշխարհում ամենից անդրդվելին»:

Ըստ RG-ի, ամբողջ հոլովակի ընթացքում սեւ այծը փորձում է նյարդայնացնել շանը՝ մկկալով եւ լիզելով կենդանու մեջքը: Սակայն շունն անվրդով տեսքով շարունակում է կանգնել տեղում, չնայած այծն ավելի ու ավելի աներես է դառնում: