YouTube-ի հերթական հերոս է դարձել կատուն, որը թույլ չի տվել նեղացնել երեխային: Քաջ կենդանու մասնակցությամբ հոլովակն ընդամենը 2 օրվա ընթացքում գրեթե մեկ միլիոն դիտում է ունեցել:
Տեսանյութի սկզբում խիստ դեմքով տղամարդը «Ա՛ռ քեզ» բառերով խփում է իր փոքրիկի օրորոցին: Պարզվում է՝ հորը դուր չի եկել այն, որ երեխայի ձեռքերը կեղտոտ են:
Մի քանի վայրկյան անց սեւ կատու է հայտնվում: Քաջ պաշտպանն առջեւի թաթերով փորձում է բռնել տղամարդու ձեռքը, սակայն առաջին փորձն անհաջողության է մատնվում: Կատուն շարունակում է հարձակվել տղամարդու ձեռքի վրա, այս անգամ արդեն ճանկերով: Դրանից հետո տղամարդը գոռում է՝ «Օ՛յ, վերջ, վերջ, վերջ…» եւ դադարում է խփել օրորոցին:











