YouTube-ի նոր հերոս է դարձել դեռեւս չծնված փոքրիկը, որն ուլտրաձայնային հետազոտության ժամանակ իսկական ներկայացում է տվել: Համացանցում հրապարակված տեսանյութն ավելի քան 3.5 մլն դիտում է ունեցել:

Փոքրիկը մոր արգանդում ծափ է տալիս կամ առնվազն դրա նման շարժումներ անում: Տեսանյութում հստակ երեւում է, որ պտուղը մի քանի անգամ տարածում է ձեռքերը, իսկ հետո իրար միացնում:

Ըստ RG-ի, երջանիկ ծնողները 14 շաբաթական փոքրիկի ելույթի ֆոնին «Clap your hands» մանկական երգն են կատարում: