YouTube-ում ավելի քան մեկուկես միլիոն անգամ դիտել են հոլովակը, որը կարող է սելֆի նկարահանելիս անվտանգության կանոնների պահպանման ձեռնարկ դառնալ:

Հոլովակի հերոսները երիտասարդ տղամարդ եւ աղջիկ են, որոնք ցանկացել են սելֆի նկարահանել այրվող աղբամանի ֆոնին:

Միացնելով սմարթֆոնի խցիկը՝ երիտասարդները որոշում են փոքրիկ տեսանյութ նկարահանել: Սակայն հոլովակը շատ կարճ է ստացվում. այրվող աղբամանից ինչ-որ առարկա է դուրս թռչում եւ ուղղվում դեպի սելֆիի սիրահարների կողմը: Դրանից հետո ճիչեր են լսվում, եւ տեսանյութն ընդհատվում է: