2013 թվականին Ղազախստանում գեղեցկության մրցույթի հաղթող ճանաչված աղջկան սկսել են կոչել «Միսս ինչպես ասեմ, այսպես ասա»: Այդան Իսաեւան տեղական հեռուստաալիքին տված հարցազրույցում նույնիսկ երկու բառ չի կարողացել իրար կապել:
Պատմելով գեղեցկության մրցույթի ընթացքում մրցակցության մասին՝ Այդանը փորձել է «պատերազմ» բառի հոմանիշը գտնել, լրագրողին խնդրել է հուշել եւ սկսել է նորից ձայնագրել հարցազրույցը:
Սակայն, ըստ Mignews, երկրորդ անգամ նույնպես աղջիկը չի կարողացել հիշել հարմար պատասխանը:
«Ինչպե՞ս ասեմ»,- հաղորդավարուհուն անընդհատ հարցրել է Ղազախստանի գեղեցկուհին:











