Բելառուսի Մոգիլեւի շրջանում պետավտոտեսուչները նկատել են, որ ձիասայլի սայլապանը երթեւեկությունը փողոցում ավելի շուտ է սկսել, քան վառվել է կանաչ լույսը: Որոշվել է սայլը կանգնեցնել, սայլապանին պատասխանատվության ենթարկել: Սակայն վերջինս չի ցանկացել կանգնել եւ փորձել է թաքնվել ոստիկաններից:
Սայլը, արդյունքում, մի քանի անգամ խախտել է ճանապարհային երթեւեկության կանոնները, ընդամենը հինգ արձանագրություն է կազմվել: Սայլապանն ինքն էլ ընկել է եւ լուրջ վնասվածք ստացել:











