Խելացի ժամացույցի վաճառքի մեկնարկից առաջ YouTube-ում Apple-ի պաշտոնական կայքը 4 հոլովակ է տեղադրել։ Նրանցում բացատրում են թողարկման պատրաստվող նորարարության հնարավորությունները եւ նրանից օգտվելու սկզբունքները։
Ամենաերկար հոլովակը ներկայացնում է ժամացույցի գործառույթները առանց մանրամասների։ Մնացած 3 հոլովակները բացատրում են դրանց առանձին հավելվածների հետ աշխատելու սկզբունքները։
Հիշեցնենք, որ Apple Watch-ը կհայտնվի Տոկիոյի, Լոնդոնի եւ Փարիզի խանութներում ապրիլի 10-ից։











