Ստենֆորդի համալսարանի գիտնականները մարտկոց են ստեղծել, որը թույլ է տալիս լուծել գաջեթների արագ լիցքաթափման խնդիրը:

Մարտկոցն ամբողջությամբ լիցքավորվում է ընդամենը մեկ րոպեում, երկար պահպանում է էներգիան եւ արտադրության առումով թանկ չէ: Այն ստեղծվել է ալյումինի հիմքով:

Ըստ RG-ի, գիտնականները վստահ են, որ իրենց հայտնագործությունն ապագայում կարելի է կիրառել բազմաթիվ սարքերի համար, այդ թվում՝ էլեկտրական մեքենայի: Սակայն, նրանց կարծիքով, ամենամեծ պահանջարկը կունենան սմարթֆոններ եւ պլանշետներ արտադրողները:

Փորձնական տարբերակը ծառայության ժամկետի լավ ցուցանիշներ է արձանագրել: Այն լիցքավորվել է ավելի 7.500 անգամ՝ պահպանելով նախնական ցուցանիշները:

Մարտկոցը շուրջ 2 Վոլտ է արտադրում եւ 40 Վ/կգ, ինչը բավական քիչ է ներկայում գոյություն ունեցող մարտկոցների համեմատ: