Մայրության եւ գեղեցկության տոնի առթիվ «Ռադիո Վան»-ն այսօր՝ ապրիլի 7-ին, Հյուսիսային պողոտայում կազմակերպել էր ջեմ-սեշն երաժիշտներ Դավիդ Մուշեղյանի, Արեգ Նազարյանի եւ Սերգեյ Մելիք Բարխուդարյանի մասնակցությամբ: Համերգի ժամանակ հայտարարվեց պարի մրցույթ, որի հաղթողը ստացավ Black Eyed Peas խմբի պաշտոնական դիջեի՝ DJ Motiv8-ի, երեւանյան ելույթի երկու տոմս:
Միջոցառման ժամանակ Երեւանի քաղաքապետարանի ներկայացուցիչները անցորդներին ծաղիկներ էին բաժանում:
Նշենք, որ ապրիլի 7-ին քաղաքապետարանը մի շարք միջոցառումներ էր նախաձեռնել, այդ թվում՝ հանրապետության հրապարակի եւ Ազնավուրի հրապարակի շատրվանների գործարկում, Ազատության հրապարակում՝ կանայք հնարավորություն են ստացել օդապարիկով անվճար թռչել՝ իսկ քաղաքի կենտրոնում շրջող ֆայտոններից ծաղիկներ են բաժանել շրջող աղջիկներին եւ կանանց:











