Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ի աղոթքով է մեկնարկել ԱՄՆ Սենատի նիստը։ Արամ Ա-ն արդարության կոչ է արել Հայոց ցեղասպանության զոհերի նկատմամբ։

Նիստից առաջ կաթողիկոսը հանդիպել է Սենատում դեմոկրատական փոքրամասնությաքն ղեկավար Հարրի Ռիդի եւ դեմոկրատների ներկայացուցիչ Ջեք Ռիդի հետ, հաղորդում է ԱՄՆ Հայ դատի գրասենյակը։

Ավելի ուշ, Ջեք Ռիդը հայտարարել է, թե ոչ ոք չի կարող այնպես առաջ մղել խաղաղության գաղափարը, ինչպես Արամ Ա-ն։ 

Տեսանյութը՝ ANCA