Խորվաթիայում մի խումբ էնտուզիաստներ նոր տեխնոլոգիա են առաջարկում, որը հնարավորություն է տալիս մարդուն վերածել անիմացիոն ավատարի, որը կրկնում է մարդու բոլոր միմիկաները ու շարժումները:
MashMe ծրագիրը գործի դնելու համար բավական է միայն ունենալ վեբ տեսախցիկ: Համակարգը ձայնով որոշում է հույզերը, ճանաչում է օգտատիրոջ գործողությունները, իսկ էկրանի վրա հայտնվող կերպարը կրկնում է դրանք: Ինչպես գրում է Mashable-ն, ծրագիրը մշակողները կարծում են, որ տեխնոլոգիայից կարող են օգտվել ոչ միայն հասարակ մարդիկ, այլ նաեւ պրոֆեսիոնալ մուլտիպլիկատորները, գրում է RG-ն:
MashMe-ն պլանավորվում է գործարկել 2 տարբերակով՝ «տնային», ոչ կոմերցիոն օգտագործման համար եւ լրացուցիչ գործառույթներով հասրտացված տարբերակը՝ մասնագետների համար:
Ծրագրավորողները խոստովանել են, որ MashMe-ն դեռ մշակման կարիք ունի, որի համար անհրաժեշտ է 50 հազար դոլար, ինչը նրանք հույս ունեն հավաքել Kickstarter-ում կազմակերպած դրամահավաքի միջոցով:











