Հռոմում վաճառքի է հանվել բնակարանը, որտեղ 1956-1968թթ. բնակվել է լեգենդար իտալացի ռեժիսոր Ֆեդերիկո Ֆելինին իր կնոջ՝ դերասանուհի Ջուլիետա Մազինայի հետ։
Ռեժիսորը իր կյանքի հենց այս ժամանակահատվածում է ստեղծել «Կաբիրիի գիշերները», «Քաղցր կյանք», «8.5» եւ «Ջուլիետան ու օծանելիքը» ֆիլմերը, որոնց համար ստացել է իր 5 Օսկարներից 5-ը, գրում է Adnkronos-ը։
Ֆելինին ծնվել է Հռոմում եւ շատ սիրում էր այդ քաղաքը։ Վաճառքի հանված բնակարանը գտնվում է Արքիմեդի փողոցի համար 141 տանը։ Բնակարանն ունի 280 քառ. մետր մակերես։ Այն գտնվում է վերին 5-րդ հարկում։
Հայտարարության մեջ գինը նշված չէ, այն հայտնում են միայն պոտենցիալ գնորդին։ «ՌԻԱ Նովոստի»-ի տեղեկություններով՝ այդ թաղամասում բնակարանի միջին գինը տատանվում է 1-3 մլն եվրոյի սահմաններում։











