Համակարգչային տեխնիկա եւ սմարթֆոններ արտադրող չինական Lenovo ընկերությունը Lenovo Smart Shoes խելացի մարզակոշիկ է ստեղծում:

Այն սովորական մարզակոշիկ է՝ LED-ցուցիչներով: Lenovo Smart Shoes-ն արտացոլում է իր տիրոջ տրամադրությունը. կոշիկի կողային հատվածներում ժպտացող «սմայլեր» կամ սրտիկներ են հայտնվում: Մարզակոշիկը նաեւ հաշվում է վազելու ընթացքում իր տիրոջ այրած կալորիաներն ու հետեւում նրա սրտի աշխատանքին:

Ըստ «Ռոսիյսկայա գազետա»-ի, Lenovo-ի նոր արտադրանքը կարող է մրցակցել չինական այլ արտադրողների խելացի իրերի հետ: Վերջերս Xiaomi ընկերությունն ու մարզահագուստ եւ մարզասարքեր արտադրող Li-Ning-ը հայտարարեցին վազքի համար նախատեսված խելացի կոշիկի մշակման մասին: Նրանք ծրագրում են մարզակոշիկում չիպ տեղադրել, որը գաջեթի տիրոջը թույլ կտա տեղեկություններ ստանալ իր մարզումների մասին: