Հունահռոմեական ոճի ըմբիշ Ռոման Ամոյանը հետաքրքիր մանկություն է ունեցել, մեծացել է սեփական տանը` որպես հարեւանների հետ մեծ ընտանիքի անդամ։ Ըմբիշը նախօրեին մասնակցում էր NEWS.am–ի ամենամյա բարեգործական ակցիային եւ այլ աստղերի, մարզիկների եւ քաղաքական գործիչների հետ միասին բարեգործական նպատակով պաղպաղակ էր վաճառում Հյուսիսային պողոտայում (ֆոտոռեպորտաժ

«Խաղերով, ընկերներով լի մանկություն եմ ունեցել։ Ցավոք, հիմա երեխաները այդ խաղերը չեն խաղում, համակարգչային խաղեր են խաղում` պախկվոցի, էշ միլիցա, հալամուլա չեն խաղում»,– ասաց ըմբիշը` նշելով, որ նմամ ակտիվ խաղերը օգնում են երեխաներին ավելի առողջ եւ ուժեղ մեծանալ։

Ռոման Ամոյանը հունիսի 1–ի կապակցությամբ երեխաներին մաղթեց առողջություն. «Թող միշտ ժպտան, մարզվեն, պարապեն, սպորտով զբաղվեն, առողջ ապրելակերպ վարեն»։

Նշենք, որ Երեխաների պաշտպանության օրվան նվիրված NEWS.am գործակալության կազմակերպած ամենամյա բարեգործական ակցիայի շրջանակում հավաքվել է 1 մլն 225 հազար դրամ եւ 6900 ԱՄՆ դոլար։

Այս տարի գումարն ամբողջությամբ կփոխանցվի Հայաստանի սահմանամերձ Դարանակ եւ Փամբակ գյուղերի (հայ-ադրբեջանական սահման, Գեղարքունիքի մարզ) դպրոցահասակ անապահով երեխաներին: