Levi's-ն ու Google-ը հայտարարել են խելացի ջինսերի եւ այլ հագուստի համատեղ մշակման մասին: Project Jacquard նախագծով զբաղվելու է IT հսկայի Google ATAP բաժանմունքը:
Ըստ Engadget-ի, Google-ի մասնագետները խոստացել են սովորական հագուստից ինտերֆեյս ստանալ, որի օգնությամբ հնարավոր կլինի տարբեր բջջային սարքավորումներ կառավարել: Նրանց հաջողվել է դյուրահաղորդ մանրաթել ստանալ: Մանածագործական հատուկ մեքենայով սովորական եւ դյուրահաղորդ թելերը պետք է միասնական գործվածք ստանան:
Ըստ RG-ի, խելացի հագուստի վրա կոճակի մեծությամբ սենսորային մոդուլ է տեղադրվելու, որն էլ ազդանշաններ է ընդունելու եւ հաղորդելու ցանկացած բջջային սարքավորման: Այդպիսով, օգտատերը կկարողանա, օրինակ, փոխել երաժշտությունը կամ կառավարել ձայնի բարձրությունը:
Ենթադրվում է, որ նորարարությունը սնուցման սեփական համակարգը կունենա, իսկ այլ գաջեթների հետ կապը կապահովվի Wi-Fi-ի օգնությամբ:











