Երիտասարդը որոշել է ստուգել, արդյո՞ք LG-ից իր նոր հեռախոսը կդիմանա խոնավության փորձությանը: Ըստ HiTech.Mail.ru-ի, տղամարդը G4 հեռախոսը դրել է ծորակից հոսող ջրի տակ:

Ի զարմանս համացանցում տեղադրված հոլովակի հեղինակի, հեռախոսը դիմացել է փորձությանը: Սակայն երիտասարդը դրանով չի սահմանափակել: Նա հեռախոսը երկու ժամ ջրի մեջ է թողել, բայց դրանից հետո էլ սարքն աշխատունակ է եղել:

Հիշեցնենք, որ LG ընկերությունն իր G4 սմարթֆոնը պաշտոնապես ներկայացրել է ապրիլի վերջին: Իր նախորդների համեմատ՝ այն ավելի հզոր տեսախցիկ ունի, նորացված էկրան, ինչպես նաեւ կաշվե պատյան: