Յունիբանկը շարունակում է տեղեկատվական բացատրական հոլովակների շարքը` ուղղված ֆինանսական իրազեկման բարձրացմանը: Հերթական տեսահոլովակը վերաբերում է գրագետ եւ շահավետ ներդրումներ կատարելուն:
Ինչպե՞ս անել որ փողն աշխատի եւ մեզ եկամուտ բերի: Յունիբանկի տեսահոլովակում նշվում է, որ ցանկալի է կուտակել եկամտի առնվազն քառորդ մասը եւ խնայած գումարով ներդրում կատարել՝ լրացուցիչ եկամուտ ստանալու համար:
«Օրինակ` ավանդ ներդնել բանկում, անշարժ գույք կամ թանկարժեք մետաղներ գնել: Մինչ այդ եկեք տեսնենք, թե ինչ կլինի մեր խնայած գումարի հետ, եթե այն ոչ թե ներդնենք, այլ պահենք այն տանը, պատկերավոր ասած` ներքնակի տակ: Մեկ տարի հետո, հաշվելով այդ գումարը, կպարզենք, որ դրա որոշ մասը կորցրել ենք` արժեզրկման պատճառով: Այո, գնաճը «կուտի» մեր եկամտի մի մասը: Եվ, եթե մեկ տարի առաջ այդ գումարով կարող էինք գնել, ասենք, բազմոց, ապա այժմ` միայն բազկաթոռ»,-ասված է տեսանյութում:











