Ազատ վաճառքի հանված Pepper ռոբոտների առաջին 100 նմուշները վաճառվել են 1 րոպեում։ Այս մասին ասված է SoftBank Robotics Corp ընկերության տարածած հայտարարության մեջ, փոխանցում է ՌԲԿ-ն։
Aldebaran Robotics SAS-ի մշակած Pepper ռոբոտը կարող է խոսել, հասկանալ մարդկային հույզերը եւ արձագանքել մարդու տրամադրությանը, ինչպես նաեւ կատարել պարզագույն հրահանգները։
Մեկ ռոբոտի արժեը կազմում է մոտ 1,8 հազար դրամ։











