Microsoft-ն ու Sony-ն E3 ցուցահանդեսի շրջանակում վիրտուալ իրականության միանգամից մի քանի ակնոց են ներկայացրել եւ դրանք ինտեգրել իրենց նոր սերնդի խաղերին: Իսկ առաջիկայում վիրտուալ իրականությունն ընդհանրապես ամբողջությամբ կփոխի տեսախաղերի աշխարհը:

Հիմա արդեն վիրտուալ իրականության նորագույն Oculus Rift ակնոցը կկարողանա հեռարձակել Xbox One-ի պատկերները:

Բացի Oculus-ի հետ համագործակցությունից, Microsoft-ը հայտարարել է նաեւ Valve-ի հետ համատեղ ծրագրերի մասին: Խաղային ստուդիան թայվանական HTC-ի հետ համատեղ վիրտուալ իրականության Vive VR սեփական ակնոցն է մշակում:

Սակայն Microsoft-ը որոշել է չսահմանափակվել Valve-ի հետ համագործակցությամբ: Այն ցուցադրել է նաեւ սեփական HoloLens ակնոցը:

Խաղային շուկայում Microsoft-ի գլխավոր մրցակից Sony-ն չէր կարող մի կողմ քաշվել եւ կրկին ցուցադրել է վիրտուալ իրականության սեփական՝ Project Morpheus ակնոցը: