ՆԱՍԱ-ն Պլուտոն մոլորակի եւ դրա արբանյակ Քարոնի նոր, որակյալ տեսանյութ է հրապարակել:

Տեսանյութը պատրաստվել է New Horizons միջմոլորակային կայանի Long Range Reconnaissance Imager (LORRI) աստղադիտակի կողմից մայիսի 29-ից հունիսի 19-ը ընկած ժամանակահատվածում իրականացված

լուսակնարների հիման վրա: Նշված օրերի ընթացքում միջմոլորակային կայանի եւ Պլուտոնի միջեւ ընկած տարածությունը փոփոխվել է 55 մլն կիլոմետրից մինչեւ 30 մլն կմ: Ինչպես փոխանցում է Lenta-ն, նկարներում,

Քարոնի բեվեռներից մեկի վրա մութ տարածութուն է գրանցվել, սա արդեն բազմաթիվ հարցեր է առաջացրել աստղագետների մոտ:

Պատասխանը, գիտնականները ակնկալում են ստանալ 2015 թ. հուլիսի 14-ին: Այս օրը New Horizons-ի հեռավորությունը մոլորակից եւ նրա արբանյակից կլինի մոտ 12,5 հազար կմ, ինչի արդյունքում

հնարավոր կլինի տեսնել երկնային մարմինների լանդշաֆտը:

Ներկայումս New Horizons-ի հեռավորությունը Երկրից 4,7 մլրդ կմ է, իսկ Պլուտոնից՝ 25 մլն կմ:

ՆԱՍԱ-ն հայտարարել է, որ միջմոլորակային կայանը գործում է բնականոն եւ լավ վիճակում է: