«Աշտարակ-Կաթ» ընկերության ամառային նորույթը՝ IceKino  պաղպաղակը, արդեն շուկայում է: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտնեցին ընկերության մարքեթինգի բաժնի ներկայացուցիչները:

«IceKino պաղպաղակը նորույթ է հայկական շուկայում: Պաղպաղակի գաղափարը մշակվել եւ կյանքի է կոչվել «Աշտարակ-Կաթ»  ընկերության եւ  «Պերսոնա Գրատա Գրուպ» ընկերության կողմից:

Այն սպառողին հնարավորություն է տալիս ոչ միայն վայելել  համեղ եւ զովացնող պաղպաղակ, այլ նաեւ՝ շահել հինգ հրաշալի հնարավորություն մեկ ոսկե տոմսում:  Պարզապես պետք է պաղպաղակի փայտիկի կոդն ուղարկել 1041 կարճ համարին եւ պարզել արդյոք շահել ե՞ք, թե՝ ոչ:  Երջանիկ հաղթողներին կտրվի հնարավորություն նկարահանվել Մկրտիչ Արզումանյանի (Մկո) մասնակցությամբ նոր ֆիլմում, մեկ օր ներկա գտնվել ֆիլմի նկարահանումներին, վայելել երկօրյա հանգիստ «Սոճուտ» հյուրանոցում, մասնակցել ֆիլմին նվիրված գալա երեկույթին, ստանալ ֆիլմի պրեմիերայի երկու տոմս եւ առաջինը դիտել ֆիլմը։ Մի քանի օր է, ինչ IceKino պաղպաղակը շուկայում է, բայց արդեն ստացել ենք բազմաթիվ արձագանքներ, կարող ենք վստահաբար նշել, որ IceKino-յի եւ՛ գաղափարը, եւ՛ պաղպաղակի համային տեսականին, եւ՛ պաղպաղակի որակը արդեն մեր սպառողների հավանությանն են արժանացել»,- հավելեցին ընկերության ներկայացուցիչները: