Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնում հուլիսի 5-ին հույն ժողովրդին համերաշխություն հայտնելու հանրահավաք է տեղի ունեցել, փոխանցում է «Ռոսիա 24»-ը:

Մի քանի հարյուր մարդ փողոց էր դուրս եկել այն վստահությամբ, որ Եվրամիությունը սակարկելու եւ պայմաններ դնելու փոխարեն վաղուց պետք է օգներ Աթենքին: Ակցիայի մասնակիցները վստահ են, որ հույները դեմ են քվեարկելու վարկատուների հետ համաձայնությանը, եւ դա Եվրոպայում  նոր դարաշրջանի սկիզբ կդառնա: