ԱՄՆ-ից կոնստրուկտոր Իզի Սվոնը տրանսպորտային միջոց է ստեղծել, որը քայլագնացի եւ էլեկտրական սկուտերի ինքնատիպ հիբրիդ է: Կմախքը Սվոնը հավաքել է փայտե մասերից, իսկ հետո արծաթագույն ներկել:

Ըստ «Ռոսբալտ»-ի, քայլագնացի արտասովոր մեխանիզմը ստեղծելիս հեղինակը ոգեշնչվել է հոլանդացի արվեստագետ Թեո Յանսենի կինետիկ քանդակների սխեմաներով: Իզի Սվոնի խոսքով, տրանսպորտը կարող է մարտկոցով շուրջ 1.5 կմ տարածություն անցնել: