Տան նախկին պահակը ավելի քան 11 անգամ գողություն է արել նախկին աշխատավայրից: NEWS.am-ը ոստիկանությունից տեղեկացավ, որ Թաիրով գյուղի մայրաքաղաքային փողոցի տներից մեկից տարօրինակ ձայներ լսվեցին, տան տերերը տունը չէին:

Գողություն անողը Արագածոտնի մարզի Վարդենիս գյուղից է՝ 31-ամյա էդգար Համբարձոմյան, ով տուն էր մտել գողություն անելու համար: Տան նախկին պահակը ելումուտը լավ գիտեր, մտել էր ջրատարով, անջատել էլեկտրասնուցումը, չեզոքացրել անվտանգության համակարգը: Նրա մոտից հայտնաբերվել է 50 հազար դրամ: Սա գողության առաջին դեպքը չէ, տղամարդը 11 դեպք հիշեց, գողանում էր քիչ-քիչ՝ տարբեր բաներ՝ կենցաղային տեխնիկա, գործիքներ:

Մանրամասները՝ տեսանյութում