Համացանցում հայտնվել է Google-ի առաջարկած հաջորդ նմուշային սմարթֆոնի՝ թարմացված  LG Nexus 5-ի 3D մոդելը։ Սարքը 5,2 մատնաչափանոց էկրան ունի եւ մատնահետքերի տվիչ։

Տեսաժապավենում երեւում է, որ մատնահետքերի սկաները տեղադրված է հիմնական տեսախցիկի կողքին՝ հետեւի պանելին, LG-ի նախորդ մոդելներում (G2, G3, G4) ձայնի բարձրության եւ ապաարգելափակման կոճակների նմանությամբ։

Սմարթֆոնի չափերն են՝ 146,9 միլիմետր բարձրություն եւ 72,9 միլիմետր լայնություն։ Նորույթի հաստությունը 8 միլիմետր է կամ 9,8 միլիմետր, եթե հաշվենք նաեւ հետեւի կողմում դուրս ցցվող տեսախցիկը։

Կարելի է նաեւ նկատել դիմային կողմում երկու ստերեոսյունակները եւ հատուկ բացվածքը, ինչը վկայում է, որ սարքը զինված է C տեսակի USB պորտով։

uSwitch ռեսուրսի տվյալներով, որին հղում է անում Lenta.ru-ն, Nexus 5-ը հետևի կողմում կունենա պլաստիկ պանել, ինչպես նաեւ մետաղական շրջանակ։ 

Ակնկալվում է, որ  Google-ը սարքը կներկայացնի այս տարվա հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին։