Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում ոստիկանությունը օգոստոսի 23-ին ջրցանների եւ արցունքաբեր գազի միջոցով ցրել է ցուցարարներին, երբ վերջիններս փորձել են ներխուժել կառավարության շենք։ Իրավապահները նաեւ օդ են կրակել, ռետինե գնդակներ կիրառել։ Ոստիկանության ու ցուցարարների պայքարը շարունակվում է արդեն երկրորդ օրը։ Մարմնական վնասվածքներ են ստացել 35 ցուցարարներ եւ 15 ժանդարմներ։

Լիբանանի վարչապետ Թամամ Սալամը խոստացել է պատժել ոստիկաններին՝ անհամարժեք ուժ կիրառելու համար։

Բողոքի ակցիաներն ամենաբազմամարդն են վերջին տարիների ընթացքում։ Մարդիկ պահանջում են փողոցներից մաքրել աղբը, որը կուտակվել է մեկ ամիս առաջ Բեյրութի աղբանոցի փակման հետեւանքով։ Քաղաքական գործիչները դեռ համաձայնության չեն եկել աղբի այլընտրանքային վերացման հարցերի շուրջ, իսկ Բեյրութում աղբի կույտերը շարունակում են մեծանալ։ Արդյունքում աղբի մաքրման դեմ կարգախոսները վերաճել են կոռումպացված պաշտոնյաներին պատժելու եւ կառավարությանը պաշտոնանկ անելու կարգախոսների։

Վարչապետը սպառնացել է հրաժարական տալ, եթե կառավարող կոալիցիան չկարողանա հաղթահարել տարաձայնությունները։