Ճապոնիայի Կավասակի քաղաքում՝ Nippon Steel & Sumikin Pipe Co մետաղաձուլական գործարանում, Տոկիոյի Խանեդ օդանավակայանից ոչ հեռու հզոր է պայթյուն է եղել: Ականատեսները ինտերնետում հայտնել են, որ ծուխը երեւում էր դեպքի վայրից մի քանի կիլոմետր հեռավորությունից:

Հիմա դեպքի վայրում աշխատում են հրշեջ ջոկատները: Հրդեհի պատճառը դեռ պարզ չէ: Նախնական տվյալներով ՝ միջադեպից ոչ ոք չի տուժել:

Երկրի տրանսպորտի նախարարությունից  հայտնել են, որ հրդեհը չի ազդել օդային հաղորդակցության վրա: Սակայն այդ տարածքում ավտոմեքենաների երթեւեկությունը դադարեցվել է, հայտնում է «Կոմսոմոլսկայա պրավդա» թերթը:

Ինչպես հայտնում է «АН-online»-ը  Nippon Steel & Sumikin Pipe Co.Ltd գործարանի հրդեհը փոխանցվել է Kao Corporation գործարանի շենք: Դա Ճապոնիայի կոսմետիկայի ու կենցաղային քիմիայի խոշորագույն արտադրողներից մեկն է: Գործարանի աշխատակիցներն էվակուացվել են:

Սա վերջին օրերին Ճապոնիայում տեղի ունեցած միակ խոշոր վթարը չէ: Ավելի վաղ խոշոր հրդեհ էր տեղի ունեցել Ճապոնիայի Սագամիհարա քաղաքի ամերիկյան զորամասում,  տուժածներ չկան: