Կիոտո կղզում եւ Հոնսյու կղզու արեւմուտքում մոտ 300 ներքին ավիաչվերթ չեղյալ է համարվել, հաղորդում է «Ինտերֆաքսը»` վկայակոչելով ճապոնական  NHK հեռուստաալիքը:

Ինչպես հաղորդել է Kyushu Electric Power Co. էներգաընկերությունը, տարերքի հետեւանքով առնվազն 470 հազար տուն զրկվել է էլեկտրականությունից: Ֆուկուոկա, Յամագուտի եւ Կումամոտո պրեֆեկտուրաների հարյուր հազարավոր բնակիչների, որոնք տարերքի թիրախային տարածքում են, խորհուրդ է տրվել թաքնվել այդ առիթի համար նախատեսված հատուկ ապաստաններում, հաղորդում է ՏԱՍՍ-ը: 

Ներկայումս «Գոնի» թայֆունը Ճապոնական ծովի վրայով առաջանում է դեպի հյուսիս` 35 կիլոմետր/ժամ արագությամբ: Քամու պոռթկումների արագությունը հասնում է 180 կիլոմետր/ժամի:

Նախօրեին «Գոնի» թայֆունը հարձակվել էր Օկինավայի պրեֆեկտուրայի վրա: Ավելի վաղ այդ թայֆունը Ֆիլիպիններում առնվազն 26 մարդու մահվան պատճառ էր դարձել: