Ֆիննական Օուլու քաղաքում մտացածին կիթառով նվագելու միջազգային մրցաշար է անցկացվում: Միջոցառման պաշտոնական կայքի համաձայն, այն անցկացվելու է օգոստոսի 26-28-ին:
Մրցաշարին, որն այս տարի անցկացվում է արդեն 20-րդ անգամ, մասնակցում են երաժիշտներ մի քանի տասնյակ երկրներից: Օգոստոսի 28-ին նախանշված եզրափակչին մասնակցելու են ազգային մրցույթների հաղթողներ եւ անցյալ տարվա մրցանակակիրը՝ ճապոնուհի Նանամի Նագուրան, որը հանդես է գալիս Seven Seas կեղծանունով:
Ըստ Lenta.ru-ի, մասնակիցները մրցում են մի քանի փուլով, որի ընթացքում նմանակում են իսկական էլեկտրակիթառով նվագող երաժիշտների շարժումները: Առաջին փուլում մրցույթի մասնակիցներն իրենք են ընտրում երաժշտությունըմ, այնուհետեւ ստիպված են լինում իմպրովիզացիա անել ժյուրիի ընտրած պատահական կոմպոզիցիայի ներքո:
1996 թվականից անցկացվող մրցույթի ժյուրիի կազմում ընդգրկվում են նաեւ աշխարհի առաջատար կիթառահարներ, իսկ հաղթողներն արժեքավոր պարգեւներ են ստանում:











