Բոլիվիայում նախագահ Էվո Մորալեսին մերկացրել են սոցիալական հավասարության սկզբունքները խախտելու մեջ: Համացանցում տեսանյութ է տարածվել, որտեղ երեւում է, թե ինչպես է պետության ղեկավարի թիկնապահը կապում նրա կոշիկի քուղերը: Այդ ընթացքում նախագահը շարունակում է շփվել զրուցակցի հետ:
The Daily Mirror-ի փոխանցմամբ, նախագահի նման պահվածքը քննադատության ալիք է բարձրացրել:
Տեսանյութն արվել է Կոչաբամբա քաղաքի մարզական կենտրոն Մորալեսի այցի ժամանակ: Նախագահի կողմնակիցները հավաստում են, որ հոլովակը, որի հեղինակը հայտնի չէ, կարող է մոնտաժված լինել՝ նախագահին վարկաբեկելու համար:
Կառավարության անանուն աղբյուրը տեղեկացրել է, որ «անվտանգության նկատառումներից ելնելով»՝ նախագահին արգելված է կռանալ:











