Ամերիկյան Օսթին (Թեքսասի նահանգ) քաղաքի բնակիչն իր ընկերոջն առաջարկություն է արել տեղի մեթոդիստական եկեղեցում, որը ձեւականորեն արգելում է նույնասեռ ամուսնությունները:
36-ամյա Թրեւոր Հարփերը մի քանի ամիս պատրաստվում էր իր ձեռքն ու սիրտն առաջարկել 30-ամյա Դեւիս Կովինին, որի հետ արդեն վեց տարի հանդիպում էր: Այդ գործում նրան իր օգնությունն է առաջարկել Մեթոդիստական առաջին միացյալ եկեղեցու քահանան, ուր զույգն այցելում էր երկու տարի շարունակ, հաղորդում է Lenta.ru-ն՝ վկայակոչելով The Daily Mail-ին:
Չնայած կրոնական կազմակերպությունը պաշտոնապես հավանություն չի տալիս նույնասեռական ամուսնություններին եւ չի կարող նույնասեռ ամուսինների պսակադրություն իրականացնել, եկեղեցու ղեկավար վերապատվելի Ռայթը թույլ է տվել նշանադրություն կազմակերպել եկեղեցում:
Եկեղեցի հերթական այցելության ժամանակ Հարփերը մի ոտքով ծնկի է եկել Կովինի առաջ եւ խնդրել է նրա ձեռքը: Վերջինս ընդունել է առաջարկությունը, ինչից հետո ներկա հավատացյալները վեր են կացել նստարաններից, որպեսզի ծափահարություններով իրենց աջակցությունը հայտնեն զույգին:











