Օգոստոսի 17-ին ոստիկանության Մուշի բաժնի ծառայողները Գյումրի քաղաքի Սարգսյան փողոցի տներից մեկից դանակահարություն կատարելու կասկածանքով բերման են ենթարկել Մուշ2 թաղամասի բնակիչ Գարեգին Զաքարյանին:

Կասկածյալը նախորդ օրը կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել է Մուշ2 Խաչքար թաղամասի մի բնակչի հետ, որի ընթացքում նախապես իր հետ վերցրած դանակով 3 անգամ հարվածել էր նրան:

Վիճաբանությունն այնքան թեժ էր եղել, որ Զաքարյանը դանակով 1 անգամ հարվածել էր նրանց բաժանել ցանկացող տուժողի անչափահաս որդուն:

Զաքարյանի խոստովանությամբ մինչև այդ տուժողն էր իրեն ծեծի ենթարկել: Կռվին միջամտել է իր որդին և նույնպես հարվածել իրեն, որից հետո միայն ինքը գործադրել էր իր մոտ եղած դանակը:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ:

Գարեգին Զաքարյանը կալանավորված է:

Քննությունը շարունակվում է:

Մանրամասները Ոստիկանության պատրաստած տեսանյութում: