Թուրքիայում հակաքրդական հիստերիայի համատեքստում քրդաբնակ շրջանների ավտոբուսները թուրքերի կողմից քարկոծելուն ի պատասխան Մուշ քաղաքում վարդեր ու լոխում են բաժանել։

Մուշում մի խումբ քաղաքացիներ կանգնեցնում են  թուրքաբնակ շրջաններից եկած ուղեւորատար ավտոբուսները եւ ուղեւորներին վարդեր ու լոխում բաժանում՝ հիշեցնելով, որ սա իրենց պատասխան է թուրքաբնակ շրջաններում քրդաբնակ շրջանների ավտոբուսների քարկոծմանը։

«Այս երկիրը թուրքին է  քրդինն է, արաբին է, լազինն ու հայինն է»,-ասել է վարդեր ու քաղցրավենիք բաժանող խմբի անունից ելույթով հանդես եկող քաղաքացին։