Ադրբեջանը 25 տարի ավելի ակտիվ է եղել: Այսօր՝ սեպտեմբերի 15-ին, ԱԺ-ում մի քանի լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանը՝ անդրադառնալով սահմանային լարվածությանը:

«Ադրբեջանցիների հերթական մեյմունությունն ա, պատերազմը հազար տարի կար, հիմա էլ շարունակվում ա»,- ասաց գեներալը:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 1-ից մի քանի օր լարված էր հայ-ադրբեջանական սահմանին. հակառակորդը պարբերաբար խախտում էր հրադադարի ռեժիմը՝ գնդակոծելով հայկական գյուղերը: