ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ռուստամ Գասպարյանը դեռ չի որոշել՝ կմասնակցի առաջիկա խորհրդարանական ընտրություններին, թե ոչ:
«Սահմանադրության ընդունումից հետո մարդը կդառնա անկուսակցական եւ յուրաքանչյուր կուսակցության կողմից կարող է առաջադրվել: Ես հլը չեմ որոշել՝ 1.5 տարի հետո կառաջադրվեմ, թե չէ»,- ասաց նախկին ԲՀԿ-ականը:
Մեր հարցին, թե հնարավո՞ր է ՀՀԿ-ին անդամագրվի, Ռուստամ Գասպարյանը նշեց, որ դեռ 1.5 տարի կա:
Հիշեցնենք, որ Սահմանադրության նոր նախագիծն արդեն ուղարկվել է Ազգային ժողով: Նախատեսվում է, որ մինչեւ դեկտեմբեր կլինի հանրաքվեն:











