Ազգային ժողովում Սահմանադրական փոփոխությունների նախագծի քննարկման ժամանակ այսօր` սեպտեմբերի 16–ին, ընդհարում տեղի ունեցավ ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանի և ՀՀԿ պատգամավորներ Խոսրով Հարությունյանի և Հայկ Բաբուխանյանի միջև:

Մինչ Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ Վարդան Պողոսյանը պատասխանում էր ՀԱԿ պատգամավոր Լևոն Զուրաբյանի հարցին, Հրանտ Բագրատյանն անընդհատ տեղից ռեպլիկներ էր թողնում, Խոսրով Հարությունյանի նյարդերը չդիմացան և սկսեց տեղից բղավել, նրան միացավ Հայկ Բաբուխանյանը: Նրա և Հրանտ Բագրատյանի միջև տղայական վիճաբանություն սկսվեց. «Արի հլը ստեղ... դու արի ստեղ»:

«Չէ, չէ, երկուսդ էլ դուրս եկեք ավելի լավ է, ձեր հաշիվները դրսում մաքրեք»,- նրանց կարգի հրավիրեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը: