Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը ՀՅԴ տեղափոխվելու մտադրություն չունի:
Այսօր՝ սեպտեմբերի 16-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում խմբակցության ղեկավարը նշեց, որ ՀՅԴ տեղափոխվելու մասին ինքը մամուլից է տեղեկանում:
Դիտարկմանը, թե իրեն ՀՅԴ-ականի պես է պահում, առավել եւս Սահմանադրության նախագծին կարծես թե դեմ չէ, Հակոբյանն արձագանքեց. «Առաջիկայում ելույթներ կլինեն, հարց ու պատասխան, դուք կստանաք ձեր հարցերի պատասխանները»:
Հիշեցնենք, որ ըստ մամուլի՝ Ռուբիկ Հակոբյանը պատրաստվում է վերադառնալ ՀՅԴ:











