Վարչապետ Հովիկ Աբրահամյանին զարմացնում են տեղեկությունները, թե ինքը գործուղումների է մեկնում շքեղ ինքնաթիռներով:
«Ես գործուղման եմ մեկնում մեր պետական ինքնաթիռով, որը սպասարկում է նաեւ Հանրապետության նախագահին, ԱԺ նախագահին: Ի՞նչ բիզնես դաս, ի՞նչ շքեղ ինքնաթիռ»,- ասաց վարչապետը:
Նշենք, որ մամուլում շատ են հրապարակումները, որ վարչապետը գործուղումների է մեկնում շքեղ ինքնաթիռներով, որոնց դիմաց վճարվում են պետական միջոցներից:











