Բրիտանական Channel 4 հեռուստաալիքը ռեալիթի-շոու է թողարկում այն մասին, թե ինչպես կարելի է թաքնվել հատուկ ծառայություններից եւ պետությունից: «Հետապնդվողները» անվանումով շոուի հեղինակները նշում են, որ ներկայում մարդը օրական մինչեւ 70 անգամ վերահսկողական թաքնված համակարգերի գործողությունների է ենթարկվում:
Նախագծի հեղինակների համոզմամբ, այսօր շատ ավելի դժվար է խուսափել վերահսկողությունից: Սակայն եթե դուք 48 օր շարունակ չեք օգտագործում ձեր հեռախոսը, բանկային հաշիվը, էլեկտրոնային փոստը կամ սոցցանցերը, ապա դուք «մահացել» եք: Դրա վրա էլ հիմնված է շոուն, որին 14 բրիտանացի է մասնակցում:
Ռոսբալտ-ի փոխանցմամբ, նրանց հետապնդում է 30 մարդ, այդ թվում՝ Լոնդոնի ոստիկանության ահաբեկչության դեմ պայքարի վարչության նախկին ղեկավարը, նախկին լրտեսներ, հետախուզության վերլուծաբաններ, գաղտնի գործակակներ, կիբեռանվտանգության փորձագետներ եւ հոգեբանության մասնագետներ:
Որսորդների թվում է նաեւ ԿՀՎ նախկին աշխատակիցը, որը որպես վերլուծաբան մասնակցել է Ուսամա բեն Լադենի որոնման գործողությանը: Հաղթանակի համար փախուստի դիմածները պետք է 28 օր դիմանան:











