27-ամյա Գայանե Առուստամյանը սեպտեմբերի 9-ին դուրս է եկել տնից եւ այլեւս չի վերադարձել, նրա գտնվելու վայրի վերաբերյալ մինչ օրս տեղեկություններ չկան: Այս մասին տեղեկանում ենք ոստիկանության տեսնյութից:

Գայանե Առուստամյանը որպես անհետ կորած որոնվում է Ոստիկանության Էրեբունու բաժնի կողմից:

Անհետ կորած Գայանե Առուստամյանի գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություն ունեցողները կարող են դիմել ոստիկանության մոտակա կամ Էրեբունու բաժին, կամ զանգահարել (010) 45 02 02 եւ (098) 28 28 20 հեռախոսահամարներով: