Սերժ Սարգսյանը ուզում է մասնատել ու ոչնչացնել ընդդիմությանը, որպեսզի այն այլեւս չբողոքի սահմանադրական բարեփոխումների դեմ: Այդ մասին սեպտեմբերի 17-ին՝ Հայաստանի խորհրդարանում տեղի ունեցած քննարկումների ժամանակ հայտարարել է ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:

«Առաջ քաշելով բարեփոխումների առաջարկը, նա ուզում է սադրել ընդդիմության պառակտումը ու ձեռք բերել դրա մի մասի աջակցությունը ՝ հրավիրելով բանակցությունների ու քննարկումների: Իսկ մնացածին նա ուզում է պարզապես հյուծել անորոշությամբ, այնպես որ մինչեւ 2017 թ. նրանք իրենք էլ չհասկանան, թե ում հետ պայքարեն ու ինչպես »,- ասել է Փաշինյանը:

Նրա խոսքով, Սերժ Սարգսյանն այդպես է գործում, որպեսզի ոչ միայն ընդդիմությունը, այլեւս ամենայն հավանականությամբ հենց իր սեփական կողմնակիցներն էլ չիմանան, թե ինչ է նրա մտքին: Իսկ նրանք, ովքեր կշտապեն ու կսկսեն իրենց վրա փորձել իշխանությունը, վտանգավոր դրության մեջ կհայտնվեն: «Մենք բոլորս տեսնում ենք, թե վարչապետի համար ինչ վտանգավոր է հավատալը, որ 2017 թ. հետո  հենց ինքն է մնալու վարչապետ՝ այսինքն պետության փաստացի ղեկավար: Եվ մենք բոլորս տեսանք, թե քննարկումների ինչ փոթորիկ էր բարձրացել Սերյան Օհանյանի շուրջ, երբ նա մի վայրկյան հավատաց, որ հենց ինքն է ժառանգելու իշխանությունը 2017 թ հետո: Սերժ Սարգսյանն ուզում է հասնել իր նպատակներին, նման հնարքներով վերացնելով բոլոր հնարավոր խոչընդոտներն իր ճանապարհին»,- նշել է Փաշինյանը: