Ի՞նչ է փոխվել երկրում, որ Ազգային ժողով ես եկել: Այս հարցադրմամբ այսօր՝ սեպտեմբերի 18-ին, խորհրդարանում ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարեն Կարապետյանը կատակով դիմեց հայտնի գործարար, ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ալեքսանյանին: Նշենք, որ նա այս նստաշրջանին առաջին անգամ էր Ազգային ժողով գալիս: Ալեքսանյանի ներկայությունն աժիոտաժ էր առաջացրել պատգամավորների շրջանում:

Ալեքսանյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ կողմ է Սահմանադրական բարեփոխումներին: «Ես կողմ եմ եւ կողմ եմ քվեարկելու: Շատ լավ բան ա, լավ բան ա փոխելու ժողովրդի կյանքում»,- ասաց ՀՀԿ-ական պատգամավորը, որը հրաժարվեց պատասխանել այլ հարցերի:

Ի դեպ, գործարար պատգամավորին լրագրողներից «պաշտպանում էին» ոչ միայն ՀՀԿ-ական պատգամավորները, այլեւ նախկին ԲՀԿ-ական Կարո Կարապետյանը: